Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ
Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների եւ երկրների հիմնարար շահերին:
Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել