HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի աշխատակազմը կզբաղվի ջրանջատումների հիմնավորվածության հարցով

Վերջին օրերին Երևանից և մարզերից մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի իրականացնում։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Դիմումներում, ինչպես նաև լրատվամիջոցներում ու սոցցանցերում առկա մտահոգություններն այն մասին են, որ առանց քաղաքացիներին նախապես ծանուցելու իրականացվում են ջրանջատումներ, իսկ ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ պատշաճ իրազեկում չի ապահովվում: Բացի այդ, ջրամատակարարումը վերականգնելուց հետո ծորակից կեղտաջուր է հոսում։ Ըստ բողոքների՝ բնակելի շենքերում խմելու ջրի ճնշման բավարար չլինելու պատճառով ջուրը անհրաժեշտ չափով չի բարձրանում վերևի հարկեր։ Բողոքներ են առկա նաև այն մասին, որ հնարավոր չի լինում թեժ գծի միջոցով պարզաբանումներ ստանալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Հաշվի առնելով, որ նշված բողոքներն ու հանրային մտահոգությունները տալիս են իրավունքների զանգվածային խախտումների ենթադրության մասին հիմքեր և վկայում են հարցի հանրային նշանակության մասին, պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: 

ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ համապատասխան գրություններ են հասցեագրվել ինչպես «Վեոլիա Ջուր» ընկերությանը, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Պահանջվել են պարզաբանումներ քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների, անհիմն ջրանջատումների, ինչպես նաև դրանց պատճառների մասին քաղաքացիներին պատշաճ չիրազեկելու հարցերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter