
Ովքեր են ընդգրկված մաքսային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ- հետախուզական աշխատանքներում
Կառավարությունն այսօրվա նիստին ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանի առաջարկով հաստատեց մաքսային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության հետ կապված պաշտոնների անվանացանկը, որոնցում նշանակումները կատարվում են առանց մրցույթի:
Կառավարության ներկայացված որոշման նախագծից պարզ է դառնում, որ այդ ցանկում ընդգրկված են ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության պետը, նրա տեղակալը, նույն վարչության բաժնի պետն ու նրա տեղակալը, այդ վարչության գլխավոր մաքսային տեսուչը, ավագ մաքսային և մաքսային տեսուչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել