HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմելու ջրի ապօրինի սպառում և ջրահեռացման համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերելու դեպքում ծառայություններն անմիջապես չեն դադարեցվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ քննության առնելով բնակիչների կողմից խմելու ջրի ապօրինի սպառում և ջրահեռացման համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերելու դեպքում՝ ծառայություններն անմիջապես դադարեցնելու դեմ բողոքները, 2018 թվականի հուլիսի 4-ի նիստում քննարկել է 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման նախագիծը։ Առաջարկվել է վերոնշյալ դեպքերում անմիջապես չդադարեցնել ծառայությունների մատուցումը և բնակիչներին, սահմանված կարգով, բաժանորդ դառնալու հնարավորություն ընձեռել։ Նախագծով առաջարկվել է նաև 2019 թվականի հունվարի 1-ից բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթում ներառել առավել մանրամասն տեղեկատվություն:

Քննարկելով վերը նշված հարցերը՝ հանձնաժողովը ընդունել է որոշում, որով սահմանվել են, բնակչի կողմից ապօրինի միացման դեպքում, պայմանագիր կնքելու միջոցով ժամանակավոր բաժանորդ դառնալու ընթացակարգն ու ժամկետները: Որպես ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետ՝ ամրագրվել է 90 աշխատանքային օր, իսկ եթե նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, ապա 150 աշխատանքային օր։ Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իրավունք ունի համապատասխան գրավոր հիմնավորմամբ մերժել ժամանակավոր պայմանագրի կնքումը:

Նույն որոշման այլ կետով բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի մասով սահմանվել է հաշվարկային ամսում մատուցված ծառայությունների սակագների, քանակների և դրանց դիմաց վճարման ենթակա գումարների, իսկ սուբսիդիայի առկայության դեպքում՝ նաև յուրաքանչյուր հաշվարկային ամսվա համար հաշվարկված սուբսիդիաների գումարների վերաբերյալ առավել մանրամասն՝ ըստ մատուցված ծառայությունների տեսակների ընկերության կողմից տարանջատված տեղեկատվություն ներառելու պահանջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter