Փոքր Վեդիի համայնքապետարանում չարաշահումներ են բացահայտվել
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները յուրացման դեպք են բացահայտել։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012 թվականի հունվարից համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել եղբորը, որը փաստացի աշխատանքի չի հաճախել, բայց ամսական ստացել է 54,000 դրամ աշխատավարձ։ Արդյունքում՝ պետությունից յուրացվել է շուջ 4․100․000 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Պարզվել է նաև, որ համայնքապետի և Փոքր Վեդիի մանկապարտեզի տնօրենի համաձայնությամբ, մանկապարտեզի վարորդ է նշանակվել համայնքի մի բնակիչ։ Նա տարիներ շարունակ աշխատանքի չի հաճախել, իսկ աշխատավարձը յուրացվել է։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 5․600․000 դրամ։
Փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Քննությունը շարունակվում է։
լուսանակրում՝ Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել