HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

9,7 միլիոն դրամ՝ «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղի ստեղծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 9,7 միլիոն դրամ:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2016թ. նոյեմբերի 8-ին Իտալիայի և Հայաստանի  նախարարությունների միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ, որով նախատեսված էր Հայաստանի պատմության թանգարանում ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղ:

Հայտարարությանը կից պայմանագրով նախատեսված է, որ կենտրոնի պահպանման ծախսերը հոգալու են Հայաստանի և Իտալիայի հանրապետությունները՝ համամասնությամբ: Իտալական կողմը ապահովելու է կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, հոգալու է իտալացի մասնագետների հետ կապված ծախսերը, իսկ հայկական կողմը ապահովելու է 6 տեղացի մասնագետների աշխատավարձը, տարածք և գույք: Կենտրոն-մասնաճյուղի բացումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում կայանալիք Իտալիայի նախագահի՝ Երևան պաշտոնական այցի շրջանակներում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հարցը զեկուցող մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին հայտնեց, որ այդ գումարը պետք է ոչ թե փոխանցվի կառավարության ֆոնդից, այլ դիտարկվի մշակույթի նախարարության ունեցած ռեսուրսները վերաբաշխելու ճանապարհով գումարի տրամադրման ճանապարհը. «Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք նվազեցնում ենք հնարավորությունը պահուստային ֆոնդի իրական, Աստված մի արասցե, արտակարգ իրավիճակների կամ հրատապ խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցների օգտագործման համատեքստը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա փոխանցմամբ՝ բացի այդ, բացակայում է նախագծի նախահաշվային փաստաթղթերը, որի պարագայում չեն կարող գումար տրամադրել:

Լիլիթ Մակունցը հայտենց, որ այլ ծրագրերի համար նախարարությունը վերաբաշխումներ կատարել է, սակայն այս ծրագրի իրականացման համար նախատեսված գումարը չեն կարողացել վերաբաշխել, այդ իսկ պատճառով գումարը խնդրել են կառավարության պահուստային ֆոնդից, և խոստացավ երկօրյա ժամկետում համապատասխանեցնել փաստաթղթերն ըստ օրենքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter