HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի բռնկման 20 դեպք է գրանցվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Չոբանյանի հրամանով՝ անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ուժեղացնել անտառների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումները։ Սահմանվել են անտառային հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի միջացառումները կանոնակարգելու նպատակով համալիր ծրագրեր։ Այս մասին տեղեկացնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունը։

Անտառտնտեսությունների աշխատակիցների ուժերով անտառամերձ առավել հրդեհավտանգ հատվածներում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Անտառամերձ առավել տեսանելի վայրերում, ինչպես նաև անտառ տանող ճանապարհներին տեղադրվել են հրդեհային  անվտանգության վերաբերյալ  նախազգուշացնող վահանակներ, ստեղծվել են  հակահրդեհային արագ արձագանքման ջոկատներ։

Չնայած կանխարգելիչ միջոցառումներին՝ հանրապետության ողջ տարածքում նկատվող բարձր ջերմային ֆոնն անտառամերձ և անտառային տարածքներում մեծացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 20 դեպք.

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 15 դեպք՝ 147,39 հա տարածքում, որից անտառածածկ՝ 116,08 հա, ոչ անտառածածկ՝ 31,31 հա

«Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝1 դեպք՝ 40 հա ոչ անտառածածկ տարածքում

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 1 դեպք՝ 20 հա ոչ անտառածածկ տարածքում

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ 3 դեպք՝ 0,33 հա անտառածածկ տարածքում։

ԲՆ անտառային  կոմիտեն ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է հետևել հակահրդեհային, անտառների պահպանման և պաշտպանության կանոններին, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է

Կրակ վառել (վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել)

Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել անտառում

Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև լիցքավորվող մեքենաների մոտ ծխել

Արևի ուղիղ ճառագայթների տակ ընկնող տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք ևս կարող են հրդեհի առաջացման պատճառ դառնալ՝ օպտիկական երևույթների արդյունքում

Հրդեհի բռնկման դեպքում անհրաժեշտ է

Անմիջապես տեղեկացնել ԱԻՆ ՄՓԾ, զանգահարել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման շուրջօրյա թեժ գծին՝ 010/ 65 01 24, 010/ 65 47 28,  093/ 92 91 90, 093/ 18 91 80 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter