HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի

Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Նման որոշում ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։ Այն ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերն են՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» (երկրորդ ընթերցում), «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում), «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում), «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» նախագծերն ու որոշումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter