Արմեն Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Արմեն Սարգսյանի եւ Սերջիո Մատարելայի հանդիպումը:
Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Լուսանկարը՝ REUTERS/Alessandro Bianchi
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել