HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայաստանի դիվանագիտության պատմությունը ներկայացնող կայքէջի շնորհանդեսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել www.divanaget.am կայքէջի շնորհանդեսին: Կայքում ներկայացվում են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներն ու հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

Վարչապետը նշել է, որ կարևոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: 

«Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի և երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարևոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետևությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ: Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը եղել է նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպման գործընթացին:

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Միգուցե սա ընդամեն սկիզբն է կայքը դեռ կլրացվի ինչ-որ ինֆորմացիայվ, բայց այս պահին ավելիօգտակար կլիներ պարզապես վիկիպեդիայում համապատասխան գրառումները ստեղծել/լրացնել և վերջ: Առավել ևս որ կայքում նշված գործիչները վիկիպեդիայում ուղակի բացակայում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter