Հունիսին Էթիկայի հանձնաժողովում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ
Հունիս ամսվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: Այս մասին հաղորդում է հանձնաժողովի աշխատակազմը:
Վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին:
Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել