HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովը կզբաղվի՞ բնապահպանության նախարարով

Մի քանի օր է` մամուլի քննարկման առարկան է դարձել բարձրաստիճան պաշտոնյաների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովը, որը պետք է ուսումնասիրի մոտ 500 բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, շահերի բախումը, ինչպես նաեւ պաշտոնյաների էթիկային վերաբերող այլ հարցեր: Աղմուկը բարձրացավ երբ հանձնաժողովի անդամներ նշանակվեցին հանրության կողմից չճանաչված մարդիկ, մինչդեռ օրենքը պահանջում է, որ հանձնաժողովի անդամը պետք է «հասարակության կողմից ճանաչված լինի»: Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի անդամները պետբյուջեից ստանալու են 600 հազար, նախագահի տեղեկալը` 640 հազար, իսկ նախագահը 680 հազար դրամ աշխատավարձ:

«Հետքը» պարբերաբար անդրադարձել է այս կամ այն պաշտոնյայի գույքի եւ եկամուտների հայտարարագրին, սակայն արձագանք չի եղել որեւէ պետական մարմնի կողմից:

Այժմ հանձնաժողովի դատին ենք ներկայացնում շահերի բախման տիպիկ օրինակ, որն անտեսված է եղել: Ըստ գույքի եւ եկամուտների հայտարարագրի` նախարարներից ամենահարուստը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է: Նա 2009թ. հայտարարագրել է 131 մլն 61 հազ. 616 դրամ, ինչպես նաեւ ձեռք է բերել 3 շենք եւ շինություն: Իսկ 2010-ին նախարարը հայտարարագրել է 103 մլն 250 հազ. 403 դրամ եկամուտ:

Եղվարդի ճանապարհների շինարարությունը հիմնականում իրականացնում է Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունը: Սա տիպիկ շահերի բախում է, որի վրա տարիներ շարունակ աչք է փակել կառավարությունը: «Հանրային ծառայության մասին» օրենքի հոդված 30-ը սահմանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը, ըստ որի`«Բարձրաստիճան  պաշտոնատար անձի  կողմից  իր  կամ  իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ` իր կամ իր հետ փոխկապակցված անձի կամ իր անդամակցած ոչ առեւտրային կազմակերպության կամ իր մասնակցությամբ առեւտրային կազմակերպության ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացմանը կամ գույքային կամ իրավական դրության այլ բարելավմանը»: Նախարարի գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է օրենքի շրջանակում:

Բազմիցս անդրադարձել ենք Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին, ինչից հետո կառավարությունն անմիջապես արձագանքեց: Կառավարությունը 2010 թ. երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 մլն դրամ: Թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման պատասխանատվությունը դրված էր բնապահպանության նախարարության վրա: Նախարարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, նախագծային աշխատանքներն իրականացման թույլտվություն է տրամադրել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին, իսկ շինարարական աշխատանքներն իրականացրել է  «Նաիրիշին» ԲԲԸ-ն:

«Նաիրիշին» եւ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ների բաժնեմասերի հիմնական փաթեթը նույնպես նախարարինն է, որոնք շահույթով են աշխատում: «Հանարդնախագիծ» ԲԲԸ –ի գործառույթների մեջ է մտնում անհատական կաթսայատների, արտադրական համալիրների, ավտոճանապարհների եւ ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտների, բնակավայրերի եւ տարածքների կառուցապատման, գյուղատնտեսական օբյեկտների, բնակելի շենքերի, զվարճությունների համալիրների, էլեկտրամատակարարման օբյեկտների, կոմունալ եւ պահեստային կառույցների, հիդրոտեխնիկական կառույցների, հյուրանոցների եւ տուրիստական կենտրոնների, հրաշիջման համակարգերի, ճարտարագիտական ցանցերի, մեծ թռիչքի կոնստրուկցիաների, մշակութային եւ մարզական օբյեկտների, շենքերի եւ կառույցների, ջեռուցման գազային համակարգերի, ջրագծերի, ջերմամատակարարման օբյեկտների, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի, ջրամաքրման կառույցների, ջրառու կառույցների, ջրատնտեսական օբյեկտների, սեյսմակայուն շենքերի եւ կառույցների, տարածքների բարեկարգման եւ կանաչապատման, տանիքածածկերի, վարչական շենքերի, օդափոխման համակարգերի նախագծումը;

Բնապահպանության նախարարին է պատկանում նաեւ Եղվարդի «Հայինկոմսպասարկում» ԲԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասը: Արամ Հարությունյանի համար շահույթ են ապահովել նաեւ Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրը, որտեղ Ա. Հարությունյանն ունի 42 տոկոս բաժնեմաս, եւ դրա հարեւանությամբ գտնվող գազալցակայանը, որն ամբողջությամբ նախարարինն է: 

Մեկնաբանություններ (7)

marina
ինչի վարչապետը ԶԼՄ-երին չի հետևում և տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից? :ՃՃՃՃ Եթե չի կարդում ու հետևում ԶԼՄ-երին և իրեն չի հետաքրքրում հասարակության կարծիքը ապա իրեն ուղիղ համեմատականով կարելի է համեմատել անտեղյակ Բուլկի-արամի հետ, իսկ եթե տեղյակ է և չի լուծում այդ խնդիրները միաժամանակ ցանկանալով երկխոսել ապա դա նշանակում է, որ կանչում է որ փոփուկ բարձ դնի: Բոլորս TV-ով ականատես եղանք, որ անգամ, վերջին SHOW երկխոսության ժամանակ նախարարը ներկա չէր, իսկ դրանից կարելի է եզրակացնել` 1. որ նախարարը առհամարել է հանրությանը և չի մասնակցել, 2. կարծում է, որ բնապահպանական խնդիրներ չկան հայաստանում, 3. մասնագետ չէ որ մասնակցի նույնիսկ SHOW ու ՍՈՒՏ երկխոսությանը: Տիգրան Սարգսյանը շարունակում է զվարճացնել
val
TALANCHI sa el mer HHK-i andamnery ovqer eli sharunakelu en Maisic heto, karevory pox unen et bani hamar
Kar
Ba vor mi mard menak ira tan evro lusamutnerin 240 000 USD pox ta ba inch eq mtacum da vortexica kam petakan bujeic kam el sepakan buzinessic:)))
Jav
ERKIR@ ERKIR CHI
Ռուզաննա
Բա` շահերի բախումն ուր մնաց....?????
karen
Pastoren etikayi handznajoghovi andamner@ byujein shat aveli mets vnas en talis, qan asenq orinak kin datapartyalner@! )))))))) http://news.am/arm/news/88802.html
S. S.
Վայ, վա, վայ.........վայ մեզ..................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter