HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

41-ամյա տղամարդը ձերբակալվել է իր կնոջ մորը դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 60-ամյա կնոջ դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։

Հունիսի 28-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 3 շենքի բնակարաններից մեկում մարդասպանություն է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել ընտանեկան տարաձայնությունների պատճառով, որը շարունակվել է դրսում՝ շենքի մոտ։ Վիճաբանության ժամանակ 41-ամյա տղամարդը դանակահարել կնոջ մորը՝ կրծքավանդակի ձախ հատվածում պատճառելով կտրած-ծակած թափանցող վնասվածք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։

41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հուլիսի 4-ին ձերբակալվել՝ կնոջ մորը ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter