HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարթին Գրոթեի գլխավորած պատվիրակությանը:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, ԱՄՀ-ի առաքելության հիմնական նպատակներին և ՀՀ ՊԵԿ խնդիրներին, այդ թվում՝ հարկային եկամուտների նպատակներին և հարկերից խուսափելու դեպքերին:

Քննարկվել են նաև ՀՀ ՊԵԿ մարտահրավերները՝ կապված ԵՄ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ:

Անդրադարձ է եղել սեփականության հարկման ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի դերին ու հարկային հաշվետվությունների ներկայացման ձևերի պարզեցման խնդիրներին:

Կոմիտեի նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ նախաձեռնած բարեփոխումները շարունակական կլինեն:

Լուսանկարում ձախից` Մարթին Գրոթե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter