HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ. Զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր

2018թ. հունիսի 27-ին Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, որով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար: Մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter