HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում վերացել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու կարգը

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ:

Համաձայն դրան, վերացվել է  բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը: Կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված  նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչընդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Որպես հավելում նշենք, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter