HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 6-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին:

Ողջունելով հյուրին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։

Սերգեյ Լեբեդևը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում և գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter