
Էջմիածնի թանգարանից դուրս է բերվել և ցուցադրվել Սուրբ Գեղարդը
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հաղորդագրություն է տարածել, նշելով որ այսօր՝ հուլիսի 7-ին Գարեգին Բ-ն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Ավանդատուն-թանգարանից դուրս է բերել Աստվածամուխ Ս. Գեղարդը։ Հիշեցնենք, որ երեկ լուր էր տարածվել, որ Ս․ Գեղարդի մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի։
«Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով Աստծո պահպանությունն ու օգնականությունն ամենքին:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը»,-այս մասին նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել