HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում, որ ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.

Երևան - Սևան - Իջևան, Ոսկեպար - Նոյեմբերյան - Վրաստանի սահման, և  Երևան - Սպիտակ - Վանաձոր, Վանաձոր - Դիլիջան ճանապարհահատվածներով:

Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter