Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին) Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել