Արցախում հանդիպել են ԼՂՀ արտգործնախարարը և ՀՀ արդարադատության նախարարը
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացման և պաշտպանության հարցերում միջգերատեսչական համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը և Արտակ Զեյնալյանը անդրադարձ են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացիկ գործերին։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերություններում իրավապայմանագրային բազայի զարգացման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել