HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն առաջարկում են անցնել համամասնական ընտրակարգի

Այսօր «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում», «Ազգային ժողովի կանոնակարգ, «Սահմանադրական դատարանի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է Ազգային ժողովի ներկայիս խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:

2011թ. դեկտեմբերի 27-ին խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ առաջարկելով վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Առաջարկը պաշտպանել եւ ողջունել են Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ» (ԱԴԿ), «Շրջադարձ» եւ Ժողովրդական (ԺԿ), Հայաստանի ռամկավար ազատական (ՀՌԱԿ), Ազգային ժողովրդավարական (ԱԺԿ), Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ), Միավորված աշխատանքային (ՄԱԿ), Հայաստանի դեմոկրատական (ՀԴԿ) կուսակցությունները, քաղաքական ու քաղաքացիական բազմաթիվ խմբեր ու մտավորականներ:

2010թ. օգոստոսի 4-ին՝ Ընտրական օրենսգրքի լրամշակման նախաշեմին, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» հանդես էին եկել Ընտրական օրենսգրքի՝ առաջնային փոփոխության ենթակա դրույթների վերաբերյալ 10 համատեղ առաջարկություններով, այդ թվում՝ համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկով, որոնք ուղարկվել էին նաեւ Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ ի թիվս երկու կուսակցությունների համար ընդհանուր այլ առաջարկների՝ համամասնական ընտրակարգի անցում կատարելու առաջարկությունը ներկայացվել էր նաեւ 2011թ. մայիսի 26-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակում:

«Ժառագություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների լրատվական ծառայություններ

Մեկնաբանություններ (2)

HIGHLAND
Armenian: Հայկական լեռնաշխարհ Haykakan leṙnašxarh Russian: Армянское нагорье Armyanskoye nagorye Turkish: Ermenistan Yaylası or Ermenistan Platosu
Armenian Kingdom!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter