
Արտոնություններ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանողների համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց, որ հոկտեմբերի 10–11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Արտաքին գործերի նախարարը ոստիկանապետին պետք է ներկայացնի տեղեկատվություն պետական տուրքի չափի վերաբերյալ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներն ու նրանց ուղեկցող անձիք կազատվեն Հայաստան մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Այս երկու որոշման նախագծերն էլ գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մեկնաբանել