
Արտոնություն` «Ռոբերտո» ապրանքանիշը ներկայացնող «Փիրալյան» ընկերությանը
«Ռոբերտո» ապրանքանիշը ներկայացնող «Փիրալյան» ընկերությունը Հայաստան կներմուծի կոշիկի արտադրության մեջ օգտագործվող ապրանքներ՝ ներմուծման մաքսատուրքի վճարից ազատվելով: Արտոնության տրամադրման նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին:
Ընկերությունը հանրապետություն կներծումի մի քանի տեսակ կաշի, թիթեղներ, ժապավեններ և կոշիկ արտադրության մեջ օգտագործվող այլ ապրանքներ, որոնց արժեքը մոտ 264 միլիոն դրամ է:
Ընկերությունը կառավարությանը խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնել 350 մլն դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 100 000 դրամ միջին աշխատավարձով։
«Փիրալյան» ՍՊԸ-ի փոխանցմամբ՝ ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմելու է 800 մլն դրամ, որից 560 մլն դրամի արտադրանքը իրացվելու է Հայաստանի տարածքում, 200 մլն դրամի արտադրանքն արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ 40 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրներ:
Մեկնաբանել