HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը Հարավային Կովկասում

Հարավային Կովկասի երկրները' որպես նախկին ետխորհրդային տարածքներ եւ մյուսների համեմատ անկախության ավելի կարճ պատմություն ունեցող երկրներ, լուծում են արտաքին քաղաքական իրենց կողմնորոշումները խմբագրելու կամ լիովին փոխելու խնդիրը: Այսպես, թե այնպես, դա կապված է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու կամ դրանից իսպառ ձերբազատվելու հետ, ինչը միայն այդ երկրների որոշումներից կամ ցանկություններից չի կախված: Սակայն այս տարածաշրջանի' Ռուսաստանի հետ կամա թե ակամա հաստատված կապը միայն խորհրդային պատմության ժամանակաշրջանով չի սկզբնավորվել: Դժվար չէ գտնել հայ, վրացի եւ ադր բ եջանցի գործիչների ու հեղինակների արտահայտությունները, որ արվել են դրանից ավելի վաղ ժամանակներում եւ մոտավորապես բանաձեւվում են ինչպես Խ. Աբովյանի մոտ է. «Օրհնվի էն սհաթը...» :

Փոխվել են ժամանակները, փոխվում են հայացքներն ու վերաբերմունքը, գնահատականները: Այսօր տարածված կարծիք կա, թե Ռուսաստանը կամաց-կամաց զիջում է իր դիրքերը Հարավային Կովկասի երկրներում, եւ նրա ազդեցությունը նվազում է:

Իսկ ո՞րն է այդ ազդեցության չափման միավորը. արդյո՞ք միայն ռուսական ռազմական հենակայանների առկայությունն է, եւ կամ տնտեսական կարեւոր բնագավառներում առանց Ռուսաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Կարելի՞ է ասել, որ այո, գնալով նվազում է Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանի երկրներում' հիմք ընդունելով ազգային լեզվամտածողության գերակշռությունը այն դեպքում, երբ միեւնույն է' տարածաշրջանում դեռ որոշումներ է կայացնում այն սերունդը, որն արտաքին աշխարհի մասին այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար դիմում է ռուսական աղբյուրներին, իրենց երկրում կամ արտասահմանում լեզվական բարդ կացության մեջ հայտվելիս մեխանիկորեն արտաբերում է ռուսերեն նախադասություններ եւ այլն, եւ այսպես շարունակ:

Սրանք հարցեր են, որոնք իրենց զգացնել են տալիս Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ոչ միայն քաղաքական կողմնորոշումների մասին որոշումներ կայացնելիս, այլեւ ամեն օր, առանձին վերցված գրեթե բոլոր քաղաքացիների թե՛ հանրային, թե՛ անձնական կյանքում: «Որքա՞ն Ռուսաստան» է մնացել Հարավային Կովկասի երկրներում ռուսական ազդեցության տեղատվության այս փուլում: Հայ, վրացի եւ ադրբեջանցի երեք լրագրողների ստորեւ ներկայացվող հոդվածները, չնայած սուբյեկտիվ որոշ մեկնաբանություններին, այնուամենայնիվ նշում են խնդրի ընդհանուր ուրվագիծը:

Հոդվածները տպագրվել են «Հարավային Կովկաս» տարածաշրջանային վերլուծական ամսագրում, որի թողարկումներին կարելի է ծանոթանալ www.caucasusjournalists.net կայքում:

Աշոտ Գարեգինյան, Հայաստան, «Դելովոյ էքսպրես» թերթ
Դժվար վերադարձ

Շաֆիգա Դադաշովա, Ադրբեջան, «Էքսպրես» թերթ
Իսկ ռուսները ցանկանո՞ւմ են…

Դավիթ Պայչաձե, Վրաստան, «Ազատություն» ռադիոկայան
Ռուսական հետքը Վրաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter