
Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու
Երեկ` հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել