Պարենային և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ փոխադրամիջոցով
Մոտ ժամանակներս պարենային և ոչ պարենային ապրանքները Ռուսաստանի Դաշնության տարածքում հնարավոր կլինի տեղափոխել տրանսպորտային մեկ միջոցով:
Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձաժողովի պաշտոնական կայքում:
Պարենային և ոչ պարենային ապրանքների միասնական փոխադրումը, սակայն, հնարավոր է միայն այն դեպքում, երբ կբացառվի դրանց տարբեր տեսակների շփումը և փոխադարձ կեղտոտումը, և ոչ պարենային ապրանքը չի ազդի մթերքի օրգանոլեպտիկ հատկությունների (համ, հոտ, տեսք) վրա:
Նշենք, որ նմանատիպ պահանջներ կային դեռևս ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին») տեխնիկական կանոնակարգում, սակայն դրան զուգահեռ գործում էին նաև ռուսական ազգային սանիտարական նորմերը, որոնք սահմանում էին ապրանքների միայն առանձին, անջատ փոխադրումներ:
Ըստ ԵՏՀ-ի՝ սրա պատճառով արտադրողներն ու ձեռնարկատերերը, կրում էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր, բայց այս որոշումը հնարավորություն կտա դրանք կրճատել, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել ապրանքների գների նվազմանը:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ տեխնիկական կանոնակարգն առավելություններ ունի ազգային սանիտարական նորմերի նկատմամբ, այդ պատճառով մոտ ժամանակներում նախատեսվում է հարմոնիզացնել ազգային նորմերը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ:
ԵՏՀ հանձնաժողովից հայտնում են, որ դրանք պատրաստ կլինեն արդեն մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը:
Մեկնաբանել