HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոյուղու վթարից հետո Ալավերդու «Հայպետշին» թաղամասի շուկայում գարշահոտություն է տարածվել

Արդեն երկրորդ օրն էր՝ Ալավերդու Սայաթ-Նովայի հրապարակի կոյուղու դիտահորից  Հայպետշին թաղամասի շուկա էր լցվում կոյուղաջրերի մեծ հոսքեր:  «Դեռ երեկ ենք այս  վթարի մասին տեղյակ պահել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրմուղկոյուղու սպասարկման  Թումանյանի տեղամասին»,- հայտնեց շուկայի առևտրականներից Լեյլի Աղաբեկյանը:

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում  տեղամասի աշխատակիցները փորձում էին վերացնել վթարը, սակայն կոյուղու հոսքերը չէին դադարում: Կոյուղաջրերը հոսում էին վաճառվող պտուղ-բանջարեղենի և սննդամթերքի արկղերի տակով, իսկ գնորդներն իրենց գնումները կատարում էին կոյուղաջրերի մեջ կանգնած: Ժամը 16:30-ի սահմաններում, թեև դեպի շուկա  հոսող կոյուղաջրերի վթարը վերացված էր, սակայն ամռան շոգի մեջ շուկայում տարածված կոյուղու գարշահոտությունը անտանելի էր:

Մեր ահազանգին Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը պատասխանեց, թե  համայնքապետարանի ջրի ավտոմեքենան վնասված է, վերանորոգվելուց հետո կլվացվի Սայաթ-Նովայի հրապարակի և շուկայի տարածքը: 

Րոպեներ անց Սասուն Խեչումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ  իրենց  ջրի ավտոմեքենան արդեն վերանորգված է և շուտով  կսկսի լվանալ կոյուղաջրերի հետքերը:

Մեկնաբանություններ (2)

Անուշ
Մեր անտեր քաղաքը արդեն 8 ամիս է քաղաքապետ չունի: Քաղաքը գլխվայր էլ շրջվի, տեր ու տիրական չկա:
Կամո
Սասունը սկի խաբար չի թե քաղաքապետարանի շենքում ինչա կատարվում էլ ուր մնաց ջրի ավտոյից: Ստռախովկի համար ասել ա փչացած ա, հետո էլ ճշտելա որ աշխատում ա, վախից հետա զանգել, որ հետո էլ Լարիսայի ձեռը չնկնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter