HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ջավադյանը ապստամբում է վարչապետի դեմ

Թերթի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջեւ: Այդ ընթացքում Արթուր Ջավադյանը այնքան է կարողացել ամրացնել թիկունքը, որ բացահայտ դուրս է եկել իր «պրոտեժեի» դեմ: Կարծիք կա, որ Տիգրան Սարգսյան-Արթուր Ջավադյան հարաբերությունները ներկա փուլում շատ նման են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին: Չի բացառվում, որ Ջավադյանը արժանացել է ինչպես Սերժ Սարգսյանի' Տիգրան Սարգսյանից առանձին, վստահությանը, այնպես էլ կարողացել է ձեռք բերել նոր «պրոտեժե» դրսում: Այս վիճակը ինչ-որ հանգուցալուծման պետք է հանգեցնի, որովհետեւ այս անհաշտությունը միանշանակ կանդրադառնա երկրի տնտեսության եւ բանկային համակարգի վրա: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են ստացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter