HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Նիկոյանը խոնարհվել է

ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի յուրաքանչյուր քայլի նրա գործընկեր պատգամավորները հետեւում են ամենայն ուշադրությամբ եւ համապատասխան մեկնաբանություններ անում: Դեկտեմբերի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը նախաամանորյա ընդունելություն է կազմակերպել իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռանալիս է եղել Ընդունելությունների տնից, նրան մինչեւ ավտոմեքենան ուղեկցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Եվ սա էլ դեռ բավական չէ, երբ Սարգսյանը նստել է մեքենան, Նիկոյանը կռացել եւ գլուխը վարչապետի մեքենայի սրահ մտցնելով՝ շարունակել է խոսել նրա հետ: 

Պատգամավորներն ասում են, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա թերեւս եզակի դեպքն է, երբ խորհրդարանաի ղեկավարն իրեն այս աստիճան ստորադասում է կառավարության ղեկավարի մոտ: Բայց սա ամենեւին էլ պատահական չէ. Սամվել Նիկոյանը, չունենալով հասարակական հենարան եւ զրկված լինելով ներկուսակցական աջակցությունից, քաղաքականության մեջ իր գոյության շարունակականության ապահովման երաշխավորը համարում է բացառապես Տիգրան Սարգսյանին: Այլ կերպ ասած՝ Նիկոյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարող է հայտնվել Տիգրան Սարգսյանին տրվելիք քվոտայի շրջանակներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter