«Հայկական ժամանակ». Ծառուկյանի ընտրատարածքը չի փոփոխվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաիստում երեկ որոշում է կայացվել մեծամասնական մի շարք ընտրատարածքների քարտեզները փոփոխությունների ենթարկելու մասին: Որոշման ամբողջական գրավոր տարբերակը դեռ չի հրապարակվում:
Իշխանական միջանցքներում վերջին օրերին ակտիվ բանավեճեր էին ծավալվել, թե արդյոք ԼԸՀ-ն լրջագույն փոփոխություններ կմտցնի Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքի քարտեզում, որտեղից պատգամավոր է ընտրված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընտրատարածքը, սակայն, որեւէ փոփոխության չի ենթարկվել: Թե սա ինչ կարող է նշանակել, դիտորդները դժվարանում են ասել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել