HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը քաղաքապետի ընտրության վերաբերյալ

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է կուսակցության հայտարարությունը ավագանու` այսօր չկայացած նիստի եւ քաղաքապետի ընտրության ձախողման վերաբերյալ: Ստորեւ` հայտարարության տեքստն առանց փոփոխության: 

«Այսօր Երևանի ավագանիում տեղի ունեցավ արտահերթ նիստ՝ օրակարգում դրված էր մեկ հարց՝ նոր քաղաքապետի ընտրություն: Առաջադրված միակ թեկնածուն Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր: Նիստերի դահլիճը դատարկ էր, քանզի ավագանու անդամները չէին ներկայացել:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ընդամենը մեկ տարի առաջ մտավ քաղաքապետարան՝ իր առջև դնելով գերխնդիր՝ սինլքոր վաշխառուների, մարդակային ճակատագրերի անամոթ աճուրդով զբաղվող, բազում զեղծարարությունների որջ դարձած քաղաքապետարանն ազատել, զերծանել այդպիսի ստահակներից: Ազգայինի դիմակ հագած, սակայն իրենց ամբարը հարստացնող պաշտոնյաները մեր սիրելի Երևանը դարձրեցին աղտեղված քաղաք՝ խունացած գույներով:

Այսօր մենք բարձրագոչ ասում ենք՝ ո՛չ հհկ-ական բռնատիրությանը և քաղաքական նոր գործընթացների հարթակում «Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր մարտահրավերն է նետում գորշ գայլերին՝ խարսխվելով իր ազգակառույց, ազգանպաստ ծրագրերին, բազում համախոհներին:

Կուսակցության առաջնորդը՝ Զարուհի Փոստանջյանը, այսօր մեկ անգամ ևս ընդգծեց, որ համայն հայության ոստանը՝ Երևանը, կարիք ունի մաքուր ձեռքերով քաղաքական ուժի և առաջիկա ընտրությունների թափանցիկությունն ու անաչառությունը պիտի հավաստեն, որ Համազգային Մեծ Ընդվզումը դա Հավատի Ընդվզում է առ իշխանություն: « Դեպի նոր նվաճումներ, դեպի նոր ապագա, այնպիսի քաղաքային իշխանություն, որ պիտի ծառայի երևանցուն և ի զորու լինի շենացնելու մեր հնագույն մայրաքաղաքը»,- ահա այսպիսի անխախտ համոզմունքներով ու տեսլականով է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր համախոհների ու աջակիցների հետ միասին շարժվում դեպի Առաջ, դեպի Հաղթանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter