HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության բանակում սկսվել է ուսումնական տարին

Ուսումնական տարվա առաջին օրերին անձնակազմի հետ անցկացվեցին հասարակական պետական պատրաստության պարապմունքներ և մարտական պատրաստականության մարտավարաշարային համալիր մարզումներ՝ ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, իսկ վերջին փուլում նաև զորամասի կազմով: Նշված միջոցառումների ընդհանուր նպատակն էր, յուրաքանչյուր զինծառայողի ուսուցանել այն խնդիրները, որոնք պետք է իրականացվեն մարտական հաշվարկի համաձայն, զորամասը մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերելու դեպքում:

2011 և նախորդ տարիների դրական ողջ փորձը ուսումնասիրվել է հանգամանորեն: Հաշվի են առնվել այն բացթողումներն ու թերացումները, որոնք այս կամ այն պատճառով տեղ էին գտել նախորդ փուլերի ընթացքում, և ըստ այդմ, պլանավորվել է անելիքների այն ամբողջ ծրագրային համալիրը, որը ուղենշային կլինի 2012 թվականի համար:

Ինչպես ազդարարել անձնակազմին, ինչպիսի գործողություններ իրականացնել տագնապով վերկացի ժամանակ և կարողանալ տեղավորվել սահմանված ժամանակի մեջ, ինչպես և ինչ հերթականությամբ ստանալ զենքերն ու ուսապարկերը և պատրաստ լինել վերադասի կողմից հետագա խնդիրների առաջադրմանը, սրանք  այն ոչ բոլոր գործողություններն են, որոնք յուրացնում էին զինծառայողները ուսումնական փուլի առաջին օրերի մարտավարաշարային պարապամունքների ժամանակ:

Նոր ուսումնականի սկիզբը արդյունավետ էր, և դատելով պարապմունքների հաջող մեկնարկից` կարող ենք իրատեսորեն հուսալ, որ այն կունենա նաև նույնքան հաջող ընթացք:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter