HY RU EN

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել են

Կառավարության ֆեյսբուք էջը հայտնում է, որ երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

«Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ», նշված է կառավարության ֆեյսբուք էջում: