HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Մեկ կաթսայի երկու գլուխները

«Մեկ կաթսայի երկու գլուխները» վերնագրով խմբագրականում այսօր «Հայկական ժամանակը» գրել է. «ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանի հակամարտությունը ուշագրավ դրսեւորումներ է ստանում' կողմերը քարոզչական պատերազմ են սկսել, ինչն առայժմ արտահայտվում է մեկը մյուսի դեմ տվյալների արտահոսքեր կազմակերպելով: Ավելին, այդ արտահոսքերը կազմակերպվում են ոստիկանական մեթոդներով` իրական դեպքի վրա կառուցված կեղծ տեղեկատվություններ մատուցելու ձեւով: Սակայն այս պատմության մեջ առավել ուշագրավ է, որ կողմերը եւ հատկապես Ներսես Նազարյանի թեւը փորձում է հնարավորինս մնալ աննկատ, որպես չմեղադրվի Սերժ Սարգսյանի ասածները անտեսելու մեջ: Դեռեւս մարտին, երբ Սերժ Սարգսյանն այցելել էր ոստիկանություն եւ մասնակցել կոլեգիայի նիստին, մեր տեղեկություններով, վերջում' ոստիկանության բարձրագույն ղեկավարության հեռ առանձնազրույցի ժամանակ Ներսես Նազարյանին նկատողություն է արել' ասելով, որ չփորձի ոստիկանապետի հետ ավելորդ ինտրիգների մեջ մտնել: Ոստիկանության ղեկավար կազմը այս դրվագը ընկալել է որպես Նազարյանին հասցեագրված նկատողություն, բայց մյուս կողմից, եթե Նազարյանին հաջողվի Սերժ Սարգսյանին համոզել, որ Ալիկ Սարգսյանն է իր դեմ ինտրիգներ սարքում, ապա նշված զգուշացումը կարող է նաեւ նրա դեմ օգտագործվել: Ոստիկանությունում այլեւս կասկած չկա, որ Ալիկ Սարգսյանը եւ Ներսես Նազարյանը միաին երկար չեն աշխատելու' նրանցից մեկնումեկն ի վերջո ստիպված է լինելու լքել ոստիկանական համակարգը: Ոստիկանությունում, սակայն, համոզված են, որ այս հակասությունը հանգուցալուծվելու է աշնանը: Իսկ մինչ այդ կողմերից յուրաքանչյուրը Սերժ Սարգսյանին դեպք է ապացուցի իր հավատարմությունը եւ շեֆի աչքերում նսեմացնի դիմացինին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter