HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ

ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին:

Բնական գիտությունների, այդ թվում՝ ֆիզիկայի զարգացման կարեւորությունը Հայաստանի համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter