HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացու մեքենան շրջվել է Երեւան-Բավրա ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է

Հունվարի 12-ին` ժամը 16.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ  Երևան-Բավրա ավտոճանապարհի 149-րդ կմ-ում՝ Ցողամարգ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի հատվածին է շրջվել է «DAF» մակնիշի FAN 884 պետհամարանիշի բեռնասայլը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, ինչի հետևանքով տարբեր աս­տի­ճանի մարմնական վնասվածքներով Աշոցք գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հի­վան­դանոց է տեղափոխվել վարորդ` Վրաստանի քաղաքացի,1971 թվականին ծնված Մամուկա Իմնիաշվիլին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter