HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման ենթարկվածն ասել է, թե հայտնաբերված նյութերն օգտագործել է որպես թմրամիջոց

Հունվարի 12-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու և պահելու  կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Հ.-ին և 1980 թ. ծնված Արման Ք.-ին:
 
Տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարաներ` տարբեր հեղուկների պարունակությամբ, և ներարկիչներ: Գևորգ Հ.-ն հայտարարել է, որ տարբեր նյութերի խառնուրդից ինքը իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:
 
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter