
119 միլիոն դրամ` լիզինգի տոկոսագումարների սուբսիդավորման նպատակով
Կառավարությունը իր պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը կտրամադրի 119 միլիոն դրամ։ Գումարը հատկացվելու է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսությունների սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի տոկոսագումարների սուբսիդավորման համար։
Նման որոշման նախագիծ կառավարության այսօրվա նիստին ներկայացրել էր գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, գործադիրը կարևորում է ապահովագրական համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծումը և համակարգի աստիճանական ներդրումը։ Այդ նպատակով Գերմանական զարգացման բանկի կողմից հատկացված դրամաշնորհային միջոցներով նախատեսվել է 2018-2020թթ. իրականացնել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր։
Բացի այդ, գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետության ագրոպարենային ոլորտում իրականացված ուսումնասիրության, օգտագործվող սարքավորումների մաշվածության մակարդակի, սարքավորումների վերազինման պահանջարկի ճշտման նպատակով կատարված հարցումների և դրանց պատասխանների վերլուծության արդյունքում նախատեսվել է իրականացնել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության փորձնական ծրագիր։
Մեկնաբանել