
1,8 միլիարդ դրամ՝ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար
Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 1,8 միլիարդ դրամ կտրամադրի պետական եկամուտների կոմիտեին։ Կոմիտեն այդ գումարները օգտագործելու է արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների աճող պահանջարկը բավարարելու նպատակով։ Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ծախսվելու է 360 միլիոն դրամ, իսկ դրոշմապիտակների գնման նպատակով՝ 1,5 միլիարդ դրամ։
Ինչպես նշվում է գործադիր ներկայացված որոշման նախագծում, ՊԵԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերին ձեռք է բերվել 310 միլիոն ծխախոտի, 41 միլիոն ալկոհոլային խմիչքի ակցիզային դրոշմանիշեր և 800 միլիոն դրոշմապիտակներ: Սակայն կատարված վերլուծությունից պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում անհրաժեշտ է լրացուցիչ գնել 100 միլիոն տեղական ծխախոտի ակցիզային դրոշմանիշեր և 400 միլիոն դրոշմապիտակներ:
Նշենք, որ նախորդ երկու տարիներին ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի տպագրությունը կատարել է Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ն։
Մեկնաբանել