
Կառավարության օժանդակությունը՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին
Կառավարությունը յուրաքանչյուր մարզպետարանի կտրամադրի 1 200 000 դրամ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի նպատակով։ Ընդհանուր առմամբ կառավարության կողմից այս մրցույթին 12 միլիոն դրամ կհատկացվի։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած որոշման նախագծում ասվում է, որ յուրաքանչյուր տարի անցկացվում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Եզրափակիչ մրցույթի երրորդ փուլի արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 12 միլիոն հատկացնել մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով, որն էլ կառավարությունը այսօր տրամադրեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել