
Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ շարունակում են ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի օրինականությունը:
«Ես ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ մենք բազմիցս նշել ենք, որ, անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե մենք ստացանք ստույգ օպերատիվ տվյալներ, որ տվյալ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Վանեցյանն անդրադարձավ «Երևան» հինադրամում իրականացված ստուգումներրին՝ ընդգծելով, որ դրանք հասնում են ավարտական փուլին:
«Ուղղակի հիմնադրամի ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա ստուգումներն ընթանում են»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:
Հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի՞ հրավիրվել ԱԱԾ հարցաքննության, Վանեցյանը պատասխանեց.
«Առաջիկայում կհրավիրվի»:
Վանեցյանի խոսքով՝ ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ նոր նյութեր կան, որոնք բավականին մեծ ծավալի են: Հարցին՝ լինելու են արդյոք «աղմկոտ» անուններ, Վանեցյանը դրական պատասխան տվեց:
Մեկնաբանել