HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը պարզել է՝ կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, սակայն կառավարությունը վճարումներ է կատարում

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պարզել է, կան կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրեր, որտեղ կառավարությունը մեղավորություն չունի, սակայն շարունակում է վճարումներ կատարել:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ իրավիճակը պետք է խորությամբ հասկանալ և քննարկել:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախարարներին իրենց գլխավորած գերատեսչությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

Փաշինյանը մանրամասնեց՝ առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են:

«Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter