HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ձեւավորվո՞ւմ է նոր ընդդիմություն

Թերթն իր առաջին էջում «Նոր քաղաքական միավորումներ» վերնագրվով հրապարկման մեջ հայտնում է, որ թերթի տեղեկություններով, քաղաքական որոշ շրջանակներում սկսել են կոալիցնիաներ, այլանսներ ստեղծելու հարցը, քանզի գիտակցում են, որ խորհրդարանի ապագա քարտեզը գծված է, եւ շատ կուսակցություններ ԱԺ-ում հայտնվելու շանսեր գրեթե չունեն: Իշխանական սխեմային ընդդիմանալու միակ ձեւը խոշոր միավորներ ստեղծելն է եւ հնարավորինս շատ ձայներ տանելը: Հաշվարկը, որ ԱԺ մտնելու են կառավարող կուսակցությունները, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, մյուսներին ստիպում է գնալ ալյանսների: Ըստ այդմ, նման մի ծրագիր է մշակվում «Ժառանգությունում»: Թերթի տեղեկություններով, գաղափարի հեղինակը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն է: Թերթի աղբյուրը նշում է, որ ծրագրվող համագործակցության հիմքում ոչ թե կուսակցությունների միավորում ստեղծելն է, այլ հանրությանը հայտնի անհատներին անդամագրելը: Հատկապես շեշտը դրվում է Կոնգրեսից եւ Տեր-Պետրոսյանից հիասթափված անձանց վրա, ովքեր առայժմ ոչ մի կուսակցության մեջ չեն եւ քաղաքականապես ակտիվ անձինք են ու գործունեության դաշտ են փնտրում: Նաեւ նրանք, ովքեր դեռ չեն հեռացել տարբեր կուսակցություններից, բայց հնարավոր է հեռանան: Խոսքը մասնավորապես Արարատ Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Մարինե Պետրոսյանի, Կարապետ Ռուբինյանի, Ալիկ Արզումանյանի եւ շատ այլ անձանց մասին է: Ի դեպ, պրն. Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձեւովորվող ընդդիոմթւոյւնը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի: Եթե համագործակցության նման լայն ֆորմատ ձեւավորվի, եւ զգացվի այս ուժի զորությունը, հնարավոր է, որ սրան միանան նաեւ կայացած կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter