HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտում ջրասակավության մեղմման ելքը նոր հորերն են. Ջրային կոմիտե

Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում արձանագրվող սակավաջրության և առկա դեֆիցիտի մեղմման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեն մշակել է միջոցառումներ, որոնք զգալի կբարձրացնեն  ջրապահովման մակարդակը: Այս մասին հայտնում է Զրային կոմիտեն:

Մասնավորապես, նախատեսվում է Արարատյան դաշտավայրի 26 համայնքներում խորքային 38 նոր հոր հորատել, ինչպես նաև գոյություն ունեցող 17 հորերի վերականգնման աշխատանքներ իրականացնել:

Վերջին տարիներին Սև ջուր գետի հոսքերի խիստ նվազման և գրեթե բացակայության արդյունքում առավել առաջնահերթ են համարվում գետի իշխման տակ ընկած 10 համայնքներում խորքային 18 նոր հորերի հորատման, ինչպես նաև եղած՝ 14 հորերի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվելու են առաջին փուլով:

Առավել հրատապ լուծում է պահանջում Զարթոնքի և Արտաշարի պոմպակայանների սպասարկման գոտում գտնվող համայնքների ջրամատակարարումը, որտեղ, սակավաջրությունից բացի, խիստ անհանգստացնող է նաև ջրանցքով անարգել հոսող կոյուղաջրերի փաստը:

Այսօր կրկին Արմավիրի մարզի այդ տարածաշրջան են այցել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները,  հանդիպում ունեցել Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն, Վարդանաշեն համայնքների ղեկավարների և ՋՕԸ ներկայացուցիչների հետ: Կարեն  Դադոյանը պարզաբանել է, որ կոմիտեում օպերատիվ աշխատանք է տարվում  օր առաջ նոր և վերականգնվող հորերի համար ֆինանսավորման  աղբյուրներ գտնելու նպատակով:

Համայնքների ղեկավարներն ու ՋՕԸ պատասխանատուները  կոմիտեի ներկայացուցչին իրենց անհանգստությունն են  հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել  նաև հարյուրավոր ջրօգտագործողների դժգոհությունը: Գյուղացիները ոռոգման ջրի պակասի պատճառով չեն  կարողանում  լիարժեք մշակել իրենց հողակտորներն ու բերք ստանալ, իսկ ստացվող կեղտաջրերն էլ մեծ սպառնալիք են թե եղած բերքի որակին, թե տեղի բնակչության առողջությանը:

«Ժամանակին Արարատյան դաշտավայրի ստորգետնյա  ջրային պաշարների անհեռատես վատնման  արդյունքում ենք  հայտնվել այս  տխուր վիճակում: Միայն այս տարածաշրջանում վտանգված է շուրջ 1500հա հողերի ջրապահովումը: Ջրամատակարարումը սուր դեֆիցիտի պատճառով անկանոն է,տարածաշրջանը 30 հոր է սպասարկում, նոր հորերի հորատումը չշահագործվող հորերի վերականգնումը հրատապ պահանջ է, որպեսզի կարողանանք Զարթոնքի և Արտաշարի պոմպակայաններիի իշխման տակ ընկած շրջակա գյուղերի հողատարածքներին  բավարար չափով ոռոգման ջուր հասցնել: Սևջուր գետի իշխման տակ ընկած հողատարածքների ջրասակավության մեղմման ելքը նոր հորերի հորատումն է և վթարային հորերի վերականգնումը»,- ասել է Կարեն Դադոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter