HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերիյ Օսիպյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Ոստիկանությունը հայտնում է, որ հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների սերտ հարաբերություններն ու ամենօրյա գործընկերությունը, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Սագանելիձեն շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին նշանակման առթիվ և հավաստեց, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության խորացմանը:

Երկուստեք կարևորվեցին փորձի փոխանակման, երկու երկրների տարածքում հետախուզվողների հայտնաբերման, արտահանձնման, օպերատիվ կապի ամրապնդման ոլորտներում առավել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter