HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլկի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում։

Նախարար Էրիկ Գրիգորյանը հատկանշել է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի իրականացման բնագավառում Չինաստանի ունեցած հաջողված փորձի ներդրման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը։

Մասնավորապես՝ նախարարը հայտնել է, որ Հայաստանը հետաքրքրված է դեգրադացված հողերում անտառներ հիմնելու Չինաստանի փորձով և բնապահպանության նախարարությունն արդեն դիմել է վերջինիս՝ Հանրապետության համապատասխան տարածքներում անտառտնկման փորձնական ծրագիր իրականացնելու առաջարկով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտի աշխատակիցների մասնագիտական կարողությունների մեծացման նպատակով  վերապատրաստման կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին։

 

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Չինաստանի հետ բնապահպանական համագործակցութի՞ւն- Ի՛ՆՉ հեքիաթ․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter