Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ինչպես տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել