Պարզաբանում՝ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ
Օրեր առաջ «Հետք»-ը հոդված էր հրապարակել Աշտարակի քաղաքապետարանի գնումների վերաբերյալ: Այսօր քաղաքապետարանից պարզաբանում են ուղարկել նյութի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք:
«Հետք» կայքում 21.07.2018թ.-ին Դիանա Ղազարյանի կողմից ներկայացված «Աշտարակի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել ավագանու անդամի ընկերության հետ» հրապարակման մեջ անդրադարձել է Աշտարակի քաղաքապետարանի և ավագանուանդամ Հայկ Վարդանյանի «Էփրան» ընկերության հետ կնքված պայմանագրերին և որոշակի հարցեր բարձրացրել:
Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանի կողմից հայտարարված ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/7, ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/5, ՀՀԱՄԱՇՏ-ԳՀԱՊՁԲ-18/2 գնանշման հարցման ընթացակարգերն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Երեք մրցույթներն էլ հայտարարվել են էլեկտրոնային գնման ձևով, որոնք հրապարակվել են armeps.am և gnumner.am կայքերում:
Մրցույթների վերաբերյալ արձանագրությունները նույնպես տեղադրված են վերը նշված համակարգերում:
Աշտարակի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ «Էփրան» ընկերության մասնակցությունը հայտարարվածմրցույթներին չի հակասում ՀՀ գնումների մասին ընթացակարգերին և այլ իրավական ակտերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել