HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարությունը աշխատանք է տանում՝ բարելավելու պետական ռեգիստրի որակը

Արդարադատության նախարարությունը  տեղեկացնում է, որ շարունակական աշխատանք է իրականացնում  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: Նախարարությունը գործարկել է ժամանակակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք:

Նախարարությունը հորդորում է  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter